ԹԲԻԼԻՍԻ, 17 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ըստ Կովկասպրեսի, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների հարցերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե Ադրբեջանը պնդում է, որ անհրաժեշտ է փակել Հայաստանի ատոմակայանը, քանզի «հուսալի չէ, հին է եւ սպառնում է ամբողջ տարածաշրջանին»։