ԱՆԿԱՐԱ, 17 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Թուրքիայի վարչապետ Աբդուլլա Գյուլը երկուշաբթի օրը հայտարարել է, որ խորհրդարանը հավանություն չի տա երկրի տարածքում ամերիկյան զորքերի ծավալմանը, որոնք մասնակցելու են Իրաքի դեմ պատերազմին, քանի դեռ դրական պատասխան չի ստացվել Բաղդադի դեմ ռազմական գործողությունների դեպքում տնտեսական փոխհատուցում ցուցաբերելու Թուրքիայի խնդրանքին։ Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրեսը», Թուրքիայի արտաքին գործերի նախարար Յաշար Յաքըշը եւ էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաքանը կիրակի վերադարձել են Վաշինգտոնից, որտեղ նրանք երկօրյա բանակցություններ են վարել թուրքական էկոնոմիկային փոխհատուցում ցուցաբերելու վերաբերյալ այն վնասի փոխարեն, որ կարող է նրան հասցվել հարեւան Իրաքում ռազմական գործողությունների հետեւանքով։ «Որպեսզի խորհրդարանը իր հավանությունը տա ԱՄՆ զորքերի ծավալմանը, անհրաժեշտ է, որ պատգամավորները տեսնեն ընդունված որոշակի միջոցներՙ ուղղված այն բանին, որպեսզի նվազի նրանց մտահոգվածությունը իրադարձությունների հնարավոր զարգացմամբ»,- Անկարայի օդանավակայանում Բրյուսելՙ ԵՄ գագաթնաժողովին մեկնելուց առաջ ասել է Գյուլը։