«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2003-02-15 | #30, 2003-02-17 | #31, 2003-02-18


ԹՈՒՐՔ ՉՈՐՍ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՎԵԼ ՉԵՉՆԻԱՅԻ ՇԱԼԻԻ ՇՐՋԱՆՈՒՄ

ԽԱՆԿԱԼԱ, 17 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ բանակային հատուկ նշանակության ստորաբաժանումը կիրակի գիշերը հաջող գործողություն է անցկացրել Չեչնիայի Շալիի շրջանում, որի ընթացքում ոչնչացվել է չորս գրոհային։ Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Հյուսիսային Կովկասում միացյալ զորախմբի շտաբում, սպանվածների մոտ հայտնաբերված փաստաթղթերից երեւում է, որ նրանք բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են։ Շտաբի տվյալների համաձայն, միայն վերջին վեց ամսվա ընթացքում դաշնային ուժերը Չեչնիայում ոչնչացրել են առնվազն 24 թուրք գրոհայինների։ Հետախուզության տվյալներով, եւս մոտ 20 թուրք կռվում է Չեչնիայի տարածքում գործող ելուզակային խմբավորումների կազմում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4