ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորիգի պետական ծառայության տվյալներով, փետրվարի 19-22-ը հանրապետությունում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ, առանձին վայրերում քամու ուժգնացում մինչեւ 20-25 մ/վրկ։ Փետրվարի 23-ին կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 21-ի գիշերը նույնքանով կնվազի։
Երեւանում փետրվարի 19-ին եւ 20-ին սպասվում է ձյուն, հնարավոր է նաեւ քամու ուժեղացում, 21-ին տեղումների հավանականությունը փոքր է, 22-23-ը կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ։