«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2003-02-18 | #32, 2003-02-19 | #33, 2003-02-20


ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ

Ինչպես տեղեկացանք Արարատի մարզի դատախազ Սուրեն Պարսամյանից, երեկ երեկոյան ժամը 18¬19.00-ի սահմաններում Արարատի մարզի նախկին Արարատի վարչական տարածքի Վանաշեն գյուղում ինչ-ինչ հարցերի շուրջ համաձայնության չեկած անձինք վիճաբանում են։ Լեզվակռիվը վեր է ածվում ծեծկռտուքի, որի հետեւանքով մեկը դանակահարվում է ու մահանում, 6 անձինք վնասվածքներով տեղափոխվում են Վեդու, Արտաշատի եւ Երեւանի հիվանդանոցներ։ Դեպքի կապակցությամբ հարուցվել է քր. գործ եւ ընթանում է քննություն։

Ըստ պաշտոնական հավաստիացումների, դեպքը ընտրությունների հետ որեւէ կապ չունի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4