Լոռու մարզի 6 ընտրատարածքներից ստացված տվյալների համաձայն, 238601 ընտրողից ընտրություններին մասնակցել է 144.013 մարդ (60,35 տոկոսը)։ Թիվ 35, 36, 37, 38, 39 եւ 40 ընտրատարածքներում ընդհանուր թվով Ռոբերտ Քոչարյանի օգտին քվեարկել է 80.920 ընտրող (56,19 տոկոս), Ստեփան Դեմիրճյանի օգտինՙ 34.896 (24,2 տոկոս), Արտաշես Գեղամյանի օգտինՙ 17.398 (12,1 տոկոս)։ Արամ Կարապետյանի օգտինՙ 4634 (3,2 տոկոս)։ Մնացած թեկնածուները հավաքել են չնչին քանակով ձայներ։
Ինչպես նշել էինք թերթի նախորդ համարումՙ թիվ 40 ընտրատարածքը ընդգրկում է նաեւ Տավուշի մարզի 10 գյուղեր (ցուցակներում գրանցված քանակըՙ 10.495 ընտրող)։
Ավելացնենք նաեւ, որ Լոռու մարզում էական խախտումներ չեն գրանցվել։ Պատշաճ է եղել նաեւ հսկողությունը ոստիկանության աշխատակիցների կողմից։
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ