«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2003-02-19 | #33, 2003-02-20 | #34, 2003-02-21


ԲԱՑՎՈՒՄ Է ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԸ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փետրվարի 22-ին Հայաստանի կամերային նվագախումբը «Մոսկվա» կինոթատրոնում հանդես կգա 2003 թվականի բացման համերգով։

«Առաջիկա համերգից ակնկալում եմ լավ տրամադրություն եւ այս տարի նվագախմբի ստեղծագործական մուտքը բարձր նոտայով», - ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը։

Այս տարվա առաջին համերգի ծրագրում ընդգրկվել են Դմիտրի Շոստակովիչի, Շուբերտի եւ Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները։ Հայ կոմպոզիտորի գործը նվագախմբի հետ կկատարի դուդուկահար, Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի մենակատար Արարատ Դալլաքյանը։

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին, Ա.Ղարաբեկյանը հայտնեց, որ նվագախումբը մայիս-հունիս ամիսներին հյուրախաղերի է մեկնելու Ռուսաստանՙ Սանկտ-Պետերբուրգ, Մոսկվա, իսկ աշնանըՙ Հունաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մի շարք քաղաքներ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4