«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2003-02-19 | #33, 2003-02-20 | #34, 2003-02-21


ԱՄՆ-Ը ԵՐԿՕՐՅԱ ԺԱՄԿԵՏ Է ՏԱԼԻՍ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնի հետ հանդիպման ավարտին Մ. Նահանգների պետքարտուղար Քոլին Փաուելը հայտարարեց, թե Թուրքիայի տարածքում ամերիկյան զորքի տեղակայման թույլտվություն ստանալու ժամկետն անսահմանափակ չէ։ Անկարան առաջիկա երկու օրերի ընթացքում պետք է հստակ պատասխան տա Վաշինգտոնին, այլապես վերջինս գործողության մեջ կդնի առանց Թուրքիայի Իրաքին ռազմական հարվածներ հասցնելու մեկ այլ ծրագիր։ Պետքարտուղարը չմոռացավ հիշեցնել, որ Մ. Նահանգները պատերազմական գործողությունների պատճառելիք վնասների Անկարային առաջարկել է մեծագումար օգնությունների մի ողջ փաթեթ։ Մինչդեռ հայտնի է, որ վարչապետ Գյուլի կառավարությունն ամերիկացիներից պահանջում է շատ ավելի մեծՙ շուրջ 26 մլրդ դոլարի «հատուցում»։ Ըստ BBC հեռուստակայանի, Գյուլը ասել է, որ ամերիկյան զորքերին թույլտվության հարցը պետք է որոշվի խորհրդարանում։ Այնինչ հայտնի է, որ երեկվա նիստից հետո խորհրդարանը գնացել է շաբաթավերջի արձակուրդի, հետեւաբար միայն արտահերթ ժողովում կարող է քննել այդ հարցը, ինչը քիչ հավանական է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4