«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2003-02-19 | #33, 2003-02-20 | #34, 2003-02-21


ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Վերապատվելի Յուրի Ավանեսյան

2003 թ. փետրվարի 19-ին, կյանքի 54-րդ տարում մահացավ Հայաստանի Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, Հայաստանի Ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցու առաջնորդ Վեր. Յուրի Ավանեսյանը։

Վերապատվելի Յուրի Ավանեսյանը խորհրդային եւ Հայաստանի անկախության տարիներին հավատարիմ մնալով քրիստոնեական հավատքին, համարձակորեն իրականացնում էր Աստծո կողմից իր վրա դրված պարտականությունը, այն էՙ քարոզել Հիսուս Քրիստոսի փրկության ավետարանի բարի լուրը։

Վերջին տասը տարիներին Վերապատվելին ակտիվ մասնակցություն էր ունեցել Հայաստանի Աստվածաշնչային ընկերության եւ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աշխատանքներին։ Նա Հայ ավետարանական համաշխարհային եւ Միջազգային ավետարանական մկրտական քրիստոնյաների խորհուրդների անդամ էր։

Վերապատվելի Յուրի Ավանեսյանը սիրված էր եկեղեցու եւ բոլոր իրեն ճանաչողների կողմից։

Հանգուցյալի հետ հրաժեշտը տեղի կունենա Երեւանի Ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցում (Նար-Դոսի փող. թիվ 90) ուրբաթ, փետրվարի 21-ին, ժամը 17¬19-ը, հուղարկավորությունըՙ փետրվարի 22-ին, ժամը 13-ին։

ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՎԵՐ. ՌԸՆԵ ԼԵՎՈՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4