«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2003-02-20 | #34, 2003-02-21 | #35, 2003-02-22


ԱՊԱՐԱՆՈՒՄ ՁՅԱՆ ՇԵՐՏԸ ՀԱՍԵԼ Է 86 ՍՄ-Ի

ԱՇՏԱՐԱԿ, 21 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փետրվարի 19-ին սկսված ձյունը չի դադարում տեղալ Արագածոտնի մարզում։ Ձյան ծածկույթի առավելագույն շերտն Ապարանի տարածաշրջանում է, ուր այն հասնում է մինչեւ 86 սմ-ի։ Իսկ Արագածի տարածաշրջանում այն ունի գրեթե 70 սմ բարձրություն։ Արտակարգ իրավիճակների եւ քաղպաշտպանության մարզային վարչությունը տեղեկացնում է, որ հատկապես այդ տարածաշրջաններում ճանապարհներին ստեղծվել է անանցանելի վիճակ։ Մասնավորապես փակված են Ապարան-Արագած, Աշտարակ-Թալին ճանապարհները եւ Ապարանի տարածաշրջանի Քուչակի հատվածը, որոնք ունեն հանրապետական նշանակություն։ Տարածքային ճանապարհաշինական ձեռնարկությունները մշտապես զբաղվում են ճանապարհների անցանելիությունն ապահովելու աշխատանքով։ Կան նաեւ միջհամայնքային փակված ճանապարհներ, որոնք մաքրվում են տեղի համայնքների ուժերով։ Այս նշված ուղղություններով վարորդներին խորհուրդ չի տրվում երթուղի դուրս գալ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4