«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2003-02-20 | #34, 2003-02-21 | #35, 2003-02-22


ԱՎԱՐՏԱՃԱՌԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ

Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում տեղի ունեցավ ավարտաճառերի հերթական պաշտպանություն։ 6 ճեմարանավարտ սարկավագներ հաջողությամբ պաշտպանեցին հետեւյալ թեմաներով. «Գրիգոր Խլաթեցու «Բնագրական նշմարների» լեզունՙ հայերենի պատմական զարգացման կտրվածքով» (Մհեր սրկ. Ծատուրյան), «Հռոմի եւ Կոստանդնուպոլսի հարաբերությունները 9-11-րդ դարերում. 1054 թ. եկեղեցական բաժանումը» (Արթուր սրկ. Պետրոսյան), «Ազգագրական սովորույթներՙ առնչված Մկրտության եւ Սուրբ Պսակի խորհուրդների հետ» (Հովհաննես սրկ. Ռուշանյան), «Մանազկերտը հայ-արաբական եւ հայ-բյուզանդական հարաբերությունների ոլորտում 9-11-րդ դարերում» (Վաղինակ սրկ. Հովհաննիսյան), «Երրորդութենական վարդապետության սկզբնավորումն ու նախնական զարգացումը» (Վաչիկ սրկ. Զարգարյան) եւ Հովհան Օձնեցու «Կանոնագիրք Հայոց» ժողովածուն եւ նրա հետագա խմբագրություները» (Արիստակես սրկ. Նավասարդյան)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4