Այս օրերին շատ աշխույժ է «Ազգի» էլեկտրոնային փոստը. նամակներ ենք ստանում աշխարհի տարբեր վայրերից, Երեւանից եւ Հայաստանի այլ մասերից։ Նախագահական ընտրությունները, դրանց հաջորդած դրամատիկ զարգացումները մտահոգել են ողջ հայությանը, ինչի արտացոլումն է, անշուշտ, նամակների նման հոսքը։ Ստորեւ ընտրել ենք դրանցից մի քանիսը։ Կուզեինք ընդգրկել նաեւ այլ նամակներ, որոնք վիճարկում են ընտրությունների արդյունքը։ Դժբախտաբար, սակայն, մեր ստացած նման նամակները զերծ չեն հայհոյանքներից եւ մեր թերթի, խմբագրի, լրագրողների, ՀՌԱԿ-ի հասցեին արված սպառնալիքներից։ Օրինակ, ընթերցենք դրանցից ամենաանմեղըՙ ուղարկված Tanvanrim.aol.com հասցեից. «Բավական չէ՞ սուտ բաներ գրեք, «Ազգի» խմբագրակազմ, համբերում ենք, քիչ մնաց։ Մենք դեռ կհանդիպենք»։ Ասում ենՙ հայհոյանքը փաստի բացակայությունից է բխում։ Փաստարկված եւ առանց հայհոյանքի նամակներ գրեք մեզ, հարգելի ընթերցողներ, եւ մենք ձեր կարծիքը կտպենք։ Քանի որ մենք հարգում ենք ձեր կարծիքըՙ նույնն ակնկալելով ձեզանից։