Ադրբեջանը հերթական հայտարարությունն է արել «Հայաստանի զավթած» տարածքները վերադարձնելու մասին։ Նման պահանջով, ըստ «Ինտերֆաքսի», որը վկայակոչում է Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը, հանդես է եկել Հեյդար Ալիեւը Մ. Նահանգներում տեղի ունեցած իր մամլո ասուլիսի ժամանակ։ Ալիեւը նշել է նաեւ, որ «Մինսկի խմբի գործունեության ապարդյունությունը վկայում է Հայաստանի ագրեսիվ քաղաքականության մասին»։