«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2003-02-25 | #37, 2003-02-26 | #38, 2003-02-27


Ո՞ՒՄ ՕԳՏԻՆ Է ՔՎԵԱՐԿԵԼ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ

Հավանաբար շատերին կհետաքրքրի, թե նախագահական ընտրություններում ո՞ւմ օգտին է քվեարկել հոկտեմբերի 27-ի ոճրագործության գլխավոր հեղինակ, թիվ 1 ամբաստանյալ Նաիրի Հունանյանը։ Մեր ստացած հավաստի տեղեկությամբ, փետրվարի 19-ին մեկուսարանում Հունանյանը քվեարկել է հօգուտ Արամ Կարապետյանի։ Ըստ երեւույթին, նրան շատ դուր են եկել նախագահության այդ թեկնածուի ռազմահեղափոխական կոչերըՙ ԿԳԲ-ն վերականգնելու, մարդկանց Սիբիր քշելու, Փարաքարը փակելու, բանտարկելու մասին։

Ասում են, չէ՞, որ բանտապետն ու բանտարկյալը միշտ էլ տարօրինակ սիրով կապված են լինում միմյանց։ Չմոռանանք նաեւ, որ թե Նաիրին եւ թե Արամը ժամանակին եղել են նույն կուսակցությանՙ ՀՅԴաշնակցության անդամ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4