ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Մարտի 5-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրության երկրորդ փուլի նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով, ՀՀ կառավարությունը փետրվարի 27-ի նիստում որոշում է ընդունել իր պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 154961740 դրամ (մոտ 267 հազար ԱՄՆ դոլար)։ Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։