ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Փետրվարի 27-ին տեղական ժամանակով ժամը 03։13 Հայաստանի տարածքումՙ Աշոցք քաղաքից 10կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել թույլ երկրաշարժ։ Ինչպես հայտնում են ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, էպիկենտրոնային գոտում բնակչությունը զգացել է 3 բալ ուժգնությամբ ցնցումներ։