Այսօր, ժամը 16-ին Մատենադարանի մերձակա տարածքում կկայանա հանրահավաքՙ ի պաշտպանություն ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի։ Հանրահավաքը կազմակերպել են ՀՀ նախագահին աջակցող 15 կուսակցություններՙ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Օրինաց երկիրը», Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը, «Հզոր հայրենիքը», Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի նորացված կոմկուսը, «Արժանապատիվ ապագան», Միավորված աշխատավորական կուսակցությունը, Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը, Ազգային անվտանգության կուսակցությունը, «Հաղթանակ» հասարակական-քաղաքական կուսակցությունը, Ազատամարտի վետերանների միությունը, «Աշխատանք, օրենք, միասնություն» կուսակցությունը, Հայաստանի առաջադիմական երիտասարդական միությունը։ Նաեւՙ 5 տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ, որոնց թվումՙ «Տավուշ», «Գարդման», «Նիգ-Ապարան», «Սասուն-Տարոն», «Արցախ», «Կյորես», «Արաբկիր», «Ադանա», «Սուրմալու-Իգդիր», «Ջավախք», «Վիրահայերի միություն», «Սեւ քար», «Թումանյան», «Շիրակ», «Արծվաբույն Զեյթուն», «Բոլնիս-Խաչեն», «Նոր Զեյթուն», «Շահումյան-Գետաշեն», «Ջրաբերդ», «Վարանդա», «Համշեն» հայրենակցական միությունները։