«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2003-03-01 | #41, 2003-03-03 | #42, 2003-03-04


ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՅԱՐՈՎԸ ԺԱՄԱՆԵՑ ԵՐԵՎԱՆ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, ՀՀ նախագահական ընտրությունների մոնիտորինգ իրականացնող ԱՊՀ դիտորդների համակարգողների խորհրդի ղեկավար Յուրի Յարովն այսօր ժամանեց Երեւանՙ մասնակցելու ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության գործընթացի դիտարկման աշխատանքներին։ Մարտի 5-ի առավոտյան ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահը ներկա կգտնվի որեւէ ընտրատեղամասի բացմանը, ընթացքում կդիտարկի մի շարք ընտրատեղամասեր, քվեարկության ավարտին կմասնակցի որեւէ տեղամասի փակման եւ քվեաթերթիկների հաշվարկման արարողությանը։

ԱՊՀ դիտորդական առաքելության անդամներն ընտրությունների մոնիտորինգ կիրականացնեն հանրապետության բոլոր մարզերում եւ քաղաքամայր Երեւանում։ Արդեն Հայաստան է ժամանել պատվիրակության ավելի քան 30 անդամ եւ դեռ շարունակում են ժամանել։

ԱՊՀ մի խումբ դիտորդներ իրականացրել են ընտրությունների երկրորդ փուլի նախընտրական քարոզարշավի վերլուծական-տեղեկատվական մոնիտորինգՙ հիմնվելով արտերկրյա եւ տեղական զանգվածային լրատվության միջոցների, նաեւ անհատական հանդիպումների ժամանակ ձեռք բերած տեղեկատվության վրա։

ԱՊՀ դիտորդական առաքելությունն ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա այն ժամանակ, երբ կտիրապետի քարոզարշավի եւ քվեարկության արդյունքների ամբողջ տեղեկատվությանը։

Դիտորդներն արդյունքները կզեկուցեն ԱՊՀ արտգործնախարարների հերթական խորհրդում, որից հետո առաքելության աշխատանքը կգնահատեն ԱՊՀ երկրների ղեկավարները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4