«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2003-03-01 | #41, 2003-03-03 | #42, 2003-03-04


ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Լինարեսի սուպերմրցաշարի մասնակիցները սկսեցին 2-րդ շրջանը։ 8-րդ տուրում կենտրոնական պարտիան Կասպարով-Կրամնիկ հանդիպումն էր։ Իսպանական պարտիայում երկու մրցակիցներն էլ նախընտրեցին սուր հարձակողական խաղ։ Կասպարովը հավերժական շախի միջոցով հասավ ոչ-ոքի արդյունքի։ Նույնպիսի ավարտ ունեցավ նաեւ Պոնոմարյով-Անանդ պարտիան։ Լեկոն սպիտակներով պարտության մատնեց Ռաջաբովին։ Աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են Կրամնիկն ու Լեկոն։ Նրանց կեսական միավորով են զիջում Կասպարովն ու Անանդը։ Ռաջաբովն ու Պոնոմարյովն ունեն 2,5-ական, Վալյեխոնՙ 2 միավոր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4