ՄՈՍԿՎԱ, 6 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել Է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ, նա այդ առիթով շնորհավորական հեռագիր Է հղել ՀՀ վերընտրված նախագահին։ «Ինձ համար մեծապես հաճելի Է շնորհավորել Ձեզ Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ եւ ցանկանալ հետագա հաջողություններ այդ բարձր պետական պաշտոնում», մասնավորապես նշված Է հեռագրում։