«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2003-03-04 | #43, 2003-03-06 | #44, 2003-03-07


ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ԵՎ ԻՐԱՆԻՑ

Երեկ ստացանք նախագահական ընտրությունների 2-րդ փուլի արդյունքները երկու երկրներիցՙ Գերմանիայից եւ Իրանից, որտեղ, երկու երկրներում էլ, արձանագրվել է առաջին փուլի համեմատ ընտրողների թվի աճ։

Գերմանիայում այս անգամ քվեարկություններին մասնակցել է ՀՀ 88 քաղաքացիՙ առաջին փուլի 53-ի փոխարեն։ Հօգուտ Ռ. Քոչարյանի քվեարկել է 60 մարդՙ նախորդ 35-ի փոխարեն, իսկ Ս. Դեմիրճյանը ստացել է 17 ձայնՙ նախորդ փուլի 4-ի փոխարեն։ (Հիշեցնենք, որ առաջին փուլում Ա. Գեղամյանը 1 ձայնի առավելություն ուներ Ս. Դեմիրճյանի նկատմամբ)։ Բոլորին դեմ է քվեարկել 3 հոգի, անվավեր է ճանաչվել 8 քվեաթերթիկ։

Ինչ վերաբերում է Թեհրանի մեր դեսպանատանը կայացած քվեարկություններին, դրանց մասնակցել է ՀՀ 74 քաղաքացի։ Նրանցից 68-ը քվեարկել է Ռ. Քոչարյանին ի նպաստ, իսկ 4-ըՙ Ս. Դեմիրճյանին։ 1 հոգի դեմ է քվեարկել 2 թեկնածուներին էլ, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4