ԿԸՀ իրավաբանական ծառայության ղեկավար Նունե Հովհաննիսյանը երեկ պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ մարտի 5-ին պաշտոնապես ԿԸՀ է ներկայացվել 51 դիմում-բողոք։ Երեկ ներկայացվել է եւս երկուսը։ Երեկոյան ժամը 21-ի դրությամբ ներկայացվել է 23 դիմումով եւս մեկ փաթեթ, որում եղել են ոչ թե դիմումների բնօրինակները, այլ պատճենները։ ԿԸՀ իրավաբանն այս կապակցությամբ նշեց, որ քանի դեռ չեն ներկայացվել բնօրինակները, դիմումներ չեն մուտքագրվի ԿԸՀ։
Ըստ ՀԺԿ լիազոր ներկայացուցչի, բողոքներ են ներկայացվել մոտ 200 ընտրական տեղամասերիցՙ, առաջին փուլին բնորոշ բովանդակություններով։ Սրան ի պատասխան Նունե Հովհաննիսյանն ասաց, որ նախՙ եղել են դիմումներ, որոնցում միանգամից 10 հոգու բողոք է ներկայացվել։ Դիմումների զգալի մասը չունեն հետադարձ հասցե, որով հնարավոր լինի պատասխան ուղարկել։ Ինչպես նաեւ կան դիմումներ, որոնք ներկայացված են այնպես, կարծես Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբը կարգավիճակով ավելի բարձր է, քան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Վերջին հանգամանքը, ըստ Նունե Հովհաննիսյանի, ուղղակի վիրավորական է։
Ա. Հ.