Փասադենայի (Կալիֆոռնիա) ՀԲԸՄ-ի կենտրոնի շենքում հունվարի 17-ից մինչեւ փետրվարի 9-ը ներառյալ «Շռայլ պատանեկություն» հայերենով պիեսի 9 ներկայացում է տեղի ունեցել ՀԲԸՄ-ի «Արտավազդ» թատերախմբի կատարմամբ, հաղորդում է «Նոր օր» շաբաթաթերթը։ Պիեսի հեղինակն է Շահե Մանկերյանը, բեմադրող ռեժիսորըՙ Արմեն Կերասիմյանը։ Դերերով հանդես են եկել Սեւակ Ուրիշյանը, Լարա Աբոշյանը, Սոֆի Ֆլամենտը, Ժիրայր Թաթիկյանը, Երվանդ Բաստիկյանը, Ռուբեն Կարակյոզյանը եւ Գոհար Թոմոջյանը։
Ներկայացումներն արձանագրել են բացառիկ հաջողություն։
Հ. Ծ.