«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2003-03-04 | #43, 2003-03-06 | #44, 2003-03-07


ԱՂԱՍՈՒ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ԿԱՍԵՑՎԵՑ

Ամերիկյան Սկոտսդեյլ քաղաքում մեկնարկել է 355 հազար դոլար մրցաzնակային հիմնադրամով թենիսի մրցաշար, որի առաջին փուլում անակնկալ գրանցվեց։ Մրցաշրջանը հաջող սկսած Անդրե Աղասին, որ մինչ այդ 12 անընդմեջ հաղթանակ էր տոնել, պարտվեց շվեդ Թոմաս Էնկվիստից (7-6, 4-6, 1-6) եւ դուրս մնաց հետագա պայքարից։ Իսկ ահա Լլեյթոն Հյուիթը հաջող մեկնարկեցՙ հաղթելով Ֆեռնանդո Վիսենտեին (6-4, 6-3)։ Առաջին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեց նաեւ Դավիթ Նալբանդյանը, որը 7-6, 6-3 հաշվով պայքարից դուրս մղեց Ագուստին Կալյերիին։ Հաջորդ փուլ դուրս եկան նաեւ Պասկուալեն, Շուտլերը, Լապենտին, Սաբալետան, Կորետխան, Դրեյպերը, Ֆերեյրան, Ֆիլիպուսիսը, Սանչեսը, Դենտը, Սկիլյարին եւ Բլեյքը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4