ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2002 թ. հունվար-դեկտեմբերի սոցիալ-տնտեսական վիճակի մասին տեղեկատվություն, ըստ որիՙ անցյալ տարի ԼՂՀ համախառն ներքին արդյունքը, շուկայական գներով, կազմել է 26477.8 մլն դրամ, որն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11.3 տոկոսով։ ՀՆԱ-ի վերոհիշյալ թվաճի 7.5 տոկոսն ապահովել է գյուղատնտեսությունը, 2.0-ըՙ արդյունաբերությունը, 0.7 տոկոսըՙ առեւտուրը։
Անցյալ տարի ՀՆԱ-ի կառուցվածքում 60.1 տոկոսը կազմել է նյութական արտադրության ոլորտը, իսկ ոչ նյութական արտադրության ոլորտըՙ 38.4 տոկոս։
Արդյունաբերության բնագավառում 2002 թ. հունվար-դեկտեմբերի տվյալները հետեւյալն ենՙ թողարկվել է 8082.6 մլն դրամի արդյունաբերական արտադրանք, որը 2001 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ աճել է 36.2 տոկոսով, իսկ առանց էներգետիկայի ճյուղիՙ 50.7 տոկոսով։ Պետական հատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 4150.9 մլն դրամ, ոչ պետական հատվածինըՙ 3931.7 մլն դրամ, ընդ որում, այս երկրորդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելի քան կրկնապատկվել է։
Պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 7898.3 մլն դրամ (133.6 տոկոս)։ Դրանց գերակշիռ մասը իրացվել է ԱՊՀ երկրներում։
Սպառողական ապրանքների արտադրությունը կազմել է 3876.6 մլն դրամ (24.0 տոկոս աճ)։
Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը նախորդ տարվա համեմատ 375 մարդով ավելացել էՙ կազմելով 3113 մարդ։
Նկատելի առաջընթաց կա նաեւ գյուղատնտեսության բնագավառում։ Այսպես, 2002 թ. ընթացքում համախառն արտադրանքը փաստացի գներով կազմել է 15176.2 մլն դրամ, որը համեմատական ժամանակահատվածի հետ կազմում է 15 տոկոս աճ։ Նկատենք, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում ծանրակշիռ մասըՙ 60.0 տոկոս, ապահովել է բուսաբուծությունը, իսկ անասնապահության համախառն արտադրանքը կազմել է 40.0 տոկոս։ Մեծ տեսակարար կշիռ ունի հացահատիկի (32.6 տոկոս), կաթի (23.6 տոկոս) եւ մսի (11.2 տոկոս) արտադրությունը։
2002 թ. ԼՂՀ-ում արտադրվել է 59.5 հազար տոննա ցորեն, որն աննախադեպ է հանրապետությունում, իսկ 2001 թ. հարաբերությամբՙ թվաճը կազմել է 24.8 հազար տոննա ցորեն։
Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ 10.2 տոկոսով աճել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը։ Նկատելի աճ է ապահովվել նաեւ մյուս անասնատեսակների գլխաքանակների համեմատական ցուցանիշների մեջ։
2002 թ. հունվար-դեկտեմբերին ԼՂՀ-ում իրացվել է սպանդի համար 3376.5 տոննա (կենդանի քաշով) անասունի եւ թռչնի միս, արտադրվել է 28234.2 տոննա կաթ, 13457.3 հազար հատ ձու եւ 60.1 տոննա բուրդ։ Այս բոլոր ցուցանիշներով եւս թվաճն առկա է։
Շինարարության բնագավառում հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է 6416.0 մլն դրամի կապիտալ շինարարություն։ Իրականացված կապիտալ շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 5945.9 մլն դրամ, որը կազմում է ընդհանուր կապիտալ շինարարության 92.7 տոկոսը։
2001 թ. համեմատությամբ աճել են արտաբյուջետային եւ կազմակերպությունների (համապատասխանաբարՙ 2.5 անգամ), օտարերկրյա ներդնողների (85.4 տոկոս), համայնքների (24.0 տոկոս) եւ բնակչության միջոցների (17.0 տոկոս) հաշվին իրականացրած շինաշխատանքները։
Ֆինանսավորման բոլոր միջոցների հաշվին անցյալ տարի ԼՂՀ-ում շահագործման է հանձնվել 10363.4 քառակուսի մետր բնակմակերես, 1612 աշակերտական տեղով 10 դպրոց։ Միեւնույն ժամանակ վերանորոգվել է 123 բնակելի շենք եւ 11 դպրոցՙ 210.2 մլն դրամ ընդհանուր արժեքով։
Կապի ոլորտում 2002 թ. ձեռնարկությունների գործունեությունից ստացված եկամուտների ընդհանուր գումարը, փաստացի գներով (առանց ԱԱՀ-ի), կազմել է 802.2 մլն դրամՙ ապահովելով զգալի աճ։ Անցյալ տարի հիմնական հեռախոսային ապարատների թիվը եղել է 15758 հատ, որից 13118-ըՙ բնակարանային հեռախոսներ։ Իսկ բջջային ցանցի ապարատների թիվըՙ 2089 հատ, այդ թվում մշտական գծիՙ 1812 հատ։ Ինտերնետ ցանցի բաժանորդների թիվը 2002 թ. կազմել է 91, որից 34-ըՙ բնակարանային։
Տնտեսության ճյուղերում զբաղվածների (վարձու աշխատողների) միջին ցուցակային թվաքանակը 2002 թ. կազմել է 30805 մարդ կամ նախորդ տարվա համեմատՙ 1324 մարդով ավելի։ Տարեվերջին ԼՂՀ սոցապնախարարության աշխատանքի եւ զբաղվածության բաժնում հաշվառման կանգնած են եղել 4396 աշխատանք փնտրող քաղաքացիներ։ Նրանցից 3403-ին տրվել է գործազուրկի կարգավիճակ։ Նշենք, որ աշխատանք փնտրող անձանց թիվը նախորդ տարվա համեմատ 1.3 տոկոսով նվազել է։ Շուրջ այդչափ էլ նվազել է գործազուրկների թվաքանակը։
2002 թ. տնտեսությունում զբաղված մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմել է 29673 դրամ կամ համեմատական ժամանակաշրջանում 5.3 տոկոսով աճել է։
Բնակչության դրամական եկամուտներն անցյալ տարի կազմել են 25468.4 մլն դրամ (10.1 տոկոս ավելի), իսկ ծախսերըՙ 24014.2 մլն դրամ (10.6 տոկոս ավելի)։ Այսպիսով, դրամական եկամուտները 1454.1 մլն դրամով գերազանցել են ծախսերը։
ԼՂՀ ԱՎԾ տեղեկատվությամբ, համախմբված բյուջեի ցուցանիշները հետեւյալն ենՙ եկամուտներ եւ պաշտոնական տրանսֆերտներՙ 3418.6 մլն դրամ, որի 75.0 տոկոսը պետական եւ համայնքային բյուջեների եկամուտն է, իսկ 25.0 տոկոսըՙ կենսաթոշակային հիմնադրամի եկամուտը։ 2001 թ. համեմատությամբ համախմբված բյուջեի եկամուտները 215.8 մլն դրամով աճել են։ Ծախսերը կազմել են 12563.3 մլն դրամՙ 314.5 մլն դրամ համեմատական աճով։
Պետական բյուջեի մուտքերը կազմել են 11359.2 մլն դրամ (247.2 մլն դրամ աճ)։ Ընդհանուր մուտքերից 2234.9 մլն դրամը ձեւավորվել է ի հաշիվ բյուջեի եկամուտների, 9124.3 մլն դրամըՙ ի հաշիվ պակասորդի ֆինանսավորման աղբյուրների, ընդ որումՙ 9000 մլն դրամ ի հաշիվ միջպետական վարկի։
Պետբյուջեի ծախսերը 2002 թ. կազմել են 11323.1 մլն դրամ։ Այս ցուցանիշի մեջ ներառված են համայնքային բյուջեներին եւ կենսաթոշակային հիմնադրամին տրված դոտացիաներըՙ 191.6 մլն դրամ աճով։
Արտաքին առեւտրի ոլորտում արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2002 թ. փաստացի գներով կազմել է 34944.3 մլն դրամ, որից ապրանքների արտահանումըՙ 7841.6 մլն դրամ, իսկ ներմուծումըՙ 27102.7 մլն դրամ։ Համեմատական ժամանակահատվածում ընդհանուր թվաճը կազմել է 15.7 տոկոս։
ԼՂՀ ժողովրդագրական իրավիճակը 2003 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 145.3 հազար մարդ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 1.6 հազար մարդով ավելի։
2002 թ. ԼՂՀ-ում ծնվել է 2190 երեխա, որը 116-ով քիչ է նախորդ տարվանից։ Հանրապետությունում բնակչության բնական հավելաճը կազմել է 948 մարդ։ Այս թիվը եւս զգալիորեն զիջում է նախորդ տարվա ցուցանիշըՙ 237 մարդով պակաս։
Անցյալ տարի ԼՂՀ եկողների թվաքանակը գերազանցել է մեկնողներին (1186-511), մեխանիկական հավելաճը կազմել է 675 մարդ։
Հանրապետությունում 2002-2003 ուստարում գործում են 232 ցերեկային եւ գիշերօթիկ հանրակրթական դպրոցներ, վարժարաններ եւ հանրակրթական ծրագրեր իրականացնող այլ հիմնարկներ, որտեղ սովորում է 23712 աշակերտ։ Դա 166 աշակերտով քիչ է նախորդ տարվանից։
Արցախում, ամենավերջին տվյալներով, գործում են 4 պետական միջին մասնագիտական եւ 8 բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Միեւնույն ժամանակ, ԱՎԾ տվյալներով, հանրապետությունում գործում են 8 թանգարաններ եւ 9 հանրային գրադարաններ, որոնցից 1-ըՙ մանկական։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ