«Ապրենք եւ գործենք մեր հոգեւոր ու ազգային արժեքներով» ընդհանուր նշանաբանի շրջանակներում, կազմակերպությամբ եւ հովանավորությամբ Մաշտոց քոլեջի, փետրվարի 21-ին Փասադենայի ՀԲԸՄ Պոյաճյան դահլիճում տեղի է ունեցել Ջորջ Աբելյանի «Հայաստանի եւ Արցախի եկեղեցիների ու տաճարների լուսապատկերների» ցուցահանդեսի բացումը, հաղորդում է ՌԱԿ Արեւմտյան Ամերիկայի պաշտոնաթերթ «Նոր օր» շաբաթաթերթը։
Վարդանանց աննկուն մարտիկների տոնի նախօրյակին բացված ցուցահանդեսում 150-ից ավելի մեծադիր նկարներ են ցուցադրվել, որոնք ներկայացրել են մեր դարավոր հավատքի խարիսխ հանդիսացող հոյակերտ եկեղեցիներն ու տաճարները։
Ցուցահանդեսը բաց է մնացել մինչեւ փետրվարի 23-ը։