Դեռեւս նախագահական ընտրությունների առաջին փուլի ավարտին թեկնածուներից մեկըՙ Արտաշես Գեղամյանն արդեն սկսել էր դժգոհություն հայտնել արդյունքների կապակցությամբ։ Եվ հենց այս արդյունքների իսկությունը վիճարկելու հայցով էլ Գեղամյանը դիմել էր Սահմանադրական դատարան։
Երեկ մենք տեղեկացանք, որ մարտի 14-ին, ժամը 10-ին հրավիրվելու է Սահմանադրական դատարանի նիստՙ ՀՀ նախագահի փետրվարի 19-ին կայացած ընտրության արդյունքներով վեճի վերաբերյալ գործը քննության առնելու համար։
Ա. Հ.