«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2003-03-08 | #46, 2003-03-11 | #47, 2003-03-12


ՏԱՇԻՐՈՒՄ ԳԱՅԼԵՐՆ ԱՐԴԵՆ ՏՈՒՆ ԵՆ ՄՏՆՈՒՄ

ՎԱՆԱՁՈՐ, 11 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու մարզում հաճախադեպ են դարձել մարդու հանդիպումները գայլերի հետ։ Սակայն Տաշիրի տարածաշրջանում արձանագրված նման երեք դեպքերը տարբերվում են մյուսներից նրանով, որ ոչ թե դաշտում կամ անտառում է եղել միջադեպը, այլ գայլերն էին մարդկանց «այցի» եկել բնակավայրերում։

Տաշիրի հիգիենիկ եւ հակահամաճարակային կայանի գլխավոր բժիշկ Անուշ Մաղաքյանից տեղեկացանք, որ 68-ամյա տաշիրցի Գուրգեն Փեթակյանը, Պրիվոլնոյեի բնակիչներ 66-ամյա Սուրեն Խաչատրյանը եւ 41-ամյա Ֆեդյա Վերմիշյանը, որոնք նույն օրվա ընթացքում հարձակման են ենթարկվել գայլերի կողմից եւ միայն համառ դիմադրության շնորհիվ փրկվել, այժմ գտնվում են բժիշկների աչալուրջ հսկողության ներքո. բոլոր անհրաժեշտ միջոցառումներըՙ կատաղությունը եւ այլ վարակները կանխելու համար, ձեռք են առնված։

Եթե Պրիվոլնոյե գյուղում մարդկանց հանդիպումները գայլերի հետ նորություն չեն, ապա Տաշիր քաղաքում, մանավանդ սեփական բնակարանում վայրի կենդանու հետ հանդիպումը մինչ այժմ նախադեպը չի ունեցել։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4