«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են այսուհետեւ վճարել տարեկան եկամտահարկի նվազագույն գումարՙ 30 հազար դրամից ոչ պակաս չափով։ Այս պահանջը չի տարածվում տարվա ընթացքում միայն պարզեցված հարկ կամ հաստատագրված վճար վճարող անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) վրա։
Այն անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները), ովքեր մինչեւ 2003 թ. ապրիլի 1-ը պետական ռեգիստրի մարմիններ կներկայացնեն կամ ներկայացրել են դիմումՙ գործունեությունը դադարեցնելու մասին, եկամտահարկի նշված նվազագույն գումարը չեն վճարի։