ԲԱՂԴԱԴ, 11 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրաքից Մեծ Բրիտանիա է ժամանել հինգ հոգուց բաղկացած երաժիշտների մի խումբ, որը նպատակադրվել է...գերել Արեւմուտքը։ «Սանդեյ թելեգրաֆ» բրիտանական թերթի հաղորդմամբ, «Չիմացված ոչ մեկի կողմից» անսամբլի ստեղծման գաղափարը ծագել է Բաղդադում ապրող երկու իրաքահայերիՙ Արտ. Հարությունյանի եւ Շանթ Զավարի մոտ։ Նրանց են միացել երկու արաբ եւ մեկ քուրդ ու կազմվել Է յուրօրինակ մի նվագախումբ։ Վերջինս արդեն հասցրել Է ալբոմ թողարկել, որը բարձր է գնահատվել առաջատար մասնագետների կողմից։