«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2003-03-08 | #46, 2003-03-11 | #47, 2003-03-12


«ԱԶԵՐԻ ԶԻՆՎՈՐՆ» ԱԶԱՏՎԵԼ Է BBC-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

BBC-ի Բաքվի մոնիտորինգի գրասենյակի պետ Անն Թոմփսոնը մեր լոնդոնահայ ընթերցողներից Միհրան Քեհեյանին գրավոր տեղեկացրել է, որ իրենց աշխատակիցներից Զահիր Ահմեդովը, որ մեր ընթերցողներին առավել ծանոթ է «Ազերի զինվոր» կեղծանունով եւ «Ազգ» օրաթերթին ուղղված իր անպատկառ նամակով, ազատվել է աշխատանքից։

Ընթերցողը հիշում է «Ազերի զինվորի» էլեկտրոնային նամակը մեր թերթին, որտեղ ցեղապաշտության վառ օրինակ էր տվելՙ հայերենն անվանելով «շների եւ առնետների լեզու»։ Համակարգչային մեր ծառայության աշխատակիցներին հաջողվել էր այդ կեղծանվան տակ թաքնված անձի ինքնությունը եւ համակարգչային տվյալները պարզել եւ գտնել նրա հետքըՙ BBC-ի Բաքվի գրասենյակ։ Այնուհետեւ նույն գրասենյակի պետ Անն Թոմփսոնից «Ազգը» ստացել էր ներողամտություն հայցող նամակ, որը տեղեկացնում էր նաեւ, որ Զահիր Ահմեդովը, նույնինքն «Ազերի զինվորը» գտնվում է «կարգապահական ընթացակարգում»։ Նրա այդ նամակին արձագանքել էին «Ազգի» բազմաթիվ ընթերցողներ, որոնցից ամենահետեւողականը հավանաբար պրն Մ. Քեհեյանն էր, որին էլ ուղղված նոր նամակով Անն Թոմփսոնը տեղեկացրել է, որ Զ. Ահմեդովն ազատվել է աշխատանքից։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4