«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2003-03-11 | #47, 2003-03-12 | #48, 2003-03-13


ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԴԵՌԵՎՍ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ ՉԿԱ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում միաձայն մի քանի որոշումներ հաստատվեցին։ Դրանք վերաբերում էին Ազգային ժողովի մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերով պատգամավորության թեկնածուների, կուսակցությունների եւ դրանց դաշինքների առաջադրումը պաշտպանող պաշտոնաթերթիկներում քաղաքացիների ստորագրությունների վավերականությանը։ Հաստատվեցին նաեւ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման համար ձեւավորված նախաձեռնող խմբերի ցուցակների օրինականությունն ստուգելու եւ վիճակահանություն անցկացնելու, ինչպես նաեւ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուների եւ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում առաջադրված կուսակցությունների նախընտրական հիմնադրամում կատարվող կամավոր մուծումների եւ ծախսերի հաշվառմանը վերաբերող որոշումներ։

Մարտի 11-ից սկսվել է նաեւ Ազգային ժողովի ընտրություններում մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերով պատգամավորության թեկնածուների առաջադրումը։ Մեծամասնական ընտրակարգով երեկ արդեն եղել են առաջադրումներ։ Կուսակցական պատգամավորության թեկնածուներից հայտնի են «Օրինաց երկրի» ներկայացուցիչները եւ «Հայաստանի երիտասարդական կուսակցության» ղեկավար Սարգիս Ասատրյանը։

Համամասնական ընտրակարգով առաջադրում դեռեւս չի եղել։ Թեկնածուների առաջադրումը շարունակվելու է մինչեւ մարտի 16-ը։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4