«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2003-03-11 | #47, 2003-03-12 | #48, 2003-03-13


ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ

ՀՀՇ-ի ոչ պաշտոնական օրգան «Հայկական ժամանակը» երեկ նոր ապացույց տվեց իր անպատկառության, երբ ստորագույն բառերով անդրադարձավ նախորդ օրն Ամենայն հայոց հայրապետի գլխավորությամբ մեր բարձրաստիճան եկեղեցականների շնորհավորական այցելությանը նախագահական պալատՙ հայրապետական մաղթանք տալու հանրապետության նախագահինՙ վերընտրության առթիվ ու զորակցություն հայտնել Հայոց պետականությանը։ Բոլոր հեղինակությունները, այս պարագայումՙ սրբությունները ոտնակոխ անելու ՀՀՇ-ական մոտեցմամբ, այդ թերթը միշտ հարազատ է մնում իր ոճին ու դավանանքին։ Ոչ մի տող չենք մեջբերում այդ գրվածքից, որ առաջին հերթին անարգանք է մեր ընթերցող հասարակությանը, նրա ազգային զգացումներին։ Հայոց հայրապետը նաեւ ազգային խորհրդանիշ է, որին չեն կարող մոտենալ պիղծ հոգիները։ Մեր ժողովրդի ամրությունը Պետություն-Եկեղեցի միասնության մեջ է, որը քանդելու հետամուտ են միայն ապազգային մարդիկ։ Դրանք տեղ չունեն հայ իրականության մեջ։ Դրանք ի վերջո դուրս են փսխվելու հայոց պատմությունից։

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4