Ինդիան Ուելսում մեկնարկել է թենիսի խոշոր մրցաշար, որի մասնակիցների թվում են նաեւ Սարգիս Սարգսյանն ու Դավիթ Նալբանդյանը։ Ցավոք, երկուսն էլ անհաջողության մատնվեցին մեկնարկում։ Սարգիսը զիջեց Խուան Կառլոս Ֆեռերոյին (4-6, 7-6, 4-6), իսկ Դավիթ Նալբանդյանն առաջին մրցախաղում ուժերը չափեց Խուան Իգնասիո Չելայի հետ (6-4, 4-6, 5-7)։ Մրցաշարը հաջող սկսեցին ռուս թենիսիստները։ Եվգենի Կաֆելնիկովը պարտության մատնեց Ռադեկ Ստեպանեկին (4-6, 6-1, 6-1), իսկ Մարատ Սաֆինը հաղթեց Շտեֆան Կոուբեկին (3-6, 6-3, 7-5)։ Բելառուսցի Մաքսիմ Միրնին էլ մտավ հաջորդ փուլՙ հաղթահարելով Ուեյն Ֆերեյրայի դիմադրությունը (7-6, 6-3)։ Հաջորդ փուլ դուրս եկան նաեւ Մալիսը, Կիֆերը, Շալկենը, Կալյերին, Նովակը, Ռոխուսը, Ջինեպրին, Կոստան, Կորետխան, Կլեմանը եւ Սպեյդին։