ԲԱՔՈՒ, 12 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Երեքշաբթի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ընդունել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ Իլհամ Ալիեւին։ Ինչպես հաղորդել է Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը, զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Ի. Ալիեւը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա իրադրությունը, Ադրբեջանի ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Իր հերթին, Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Փարիզըՙ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հետագայում եւս ջանքեր կգործադրի հակամարտության շուտափույթ կարգավորմանն աջակցելու համար։