Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական Միության խորհրդի գլխավոր քարտուղար, ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան։
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Ձեր պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանում հղում եմ Ձեզ իմ լավագույն ցանկություններնՙ ամենայն հաջողություն մաղթելով Հայաստանի Հանրապետության հետագա զարգացմանն ու բարգավաճմանը»։
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել է նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։
Նրա շնորհավորական ուղերձում ասված է.
«Ղազախստանում բարձր են գնահատում հայ-ղազախական հարաբերությունների դինամիկ զարգացմանն ուղղված Հայաստանի ղեկավարության հաստատակամ եւ հետեւողական քաղաքականությունը։
Խորապես համոզված եմ, որ մեր երկրների միջեւ ձեւավորված վստահության եւ փոխըմբռնման վրա հիմնված բարեկամական հարաբերություններն առաջիկայում եւս անշեղորեն կզարգանան եւ կամրապնդվենՙ ի բարօրություն մեր ժողովուրդների»։