«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2003-03-12 | #48, 2003-03-13 | #49, 2003-03-14


ՌԱԿ-Ի ՏԱՐԲԵՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Մեծարգո պարոն նախագահ,

Հանուն աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության ամենաջերմ շնորհավորանքներ եւ լավագույն մաղթանքներ ենք ներկայացնում Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ վերընտրվելու կապակցությամբ։

Ձեր նախագահության տարիներին երկրում արձանագրվեցին զգալի հաջողություններ հասարակական կյանքի կարեւորագույն ոլորտներումՙ անկախության տարիների համար աննախադեպ առաջընթաց նյութական արտադրության բնագավառում, Հայաստանը մաս կազմեց Եվրոպայի խորհրդի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության, զգալիորեն աճել է Հայաստանի միջազգային հեղինակությունը, ամրապնդվել են Հայաստան-սփյուռք հարաբերությունները։

Ցանկանում ենք հայոց պետության ղեկավարին նորանոր հաջողություններ եւ հաղթանակներՙ հանուն հայ ժողովրդի բարեկեցության եւ հանրապետության ամրապնդման։

Ի դիմաց

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության

Հանրապետական վարչությանՙ

ատենապետ Ռուբեն Միրզախանյան

ատենադպիր Մեսրոպ Հարությունյան

***

Մեծայարգ նախագահ,

Բացառիկ հաճոյքով դիմաւորեցինք Ձեր յաղթական վերընտրութիւնը Հայաստանի Հանրապետութեան նախագահի բարձրագոյն պաշտօնին։

Շատ կանուխէն Հայաստանի մեր քոյր կազմակերպութիւնըՙ Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը բարձրօրէն գնահատելով Ձեր շինարար ու ռամկավարական սկզբունքներով հայրենիքի ընկերային, տնտեսական, շինարարական ու վերականգնումի աշխատանքը, յայտարարած ու հետապնդած էր Ձեր թեկնածութիւնը Հայաստանի Հանրապետութեան նախագահութեան, վճռականօրէն հաւատալով Ձեր յաղթանակին, ունենալով նաեւ սփիւռքահայ Ռամկավար Ազատական կուսակցութեան ամբողջական զօրավիգը։

Արդ այս փառաւոր յաղթանակի առիթով ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, կը շնորհաւորենք հանրապետութեան առաջին տիկինը ու կը հաւատանք որ ամբողջական ճիգերով պիտի իրականացնէք Ձեր ընտրական ծրագրի իրականացումը, Ձեզի համար ապահովելով օրական միայն ութը ժամուան աշխատանք փոխարեն սպառիչ 16 ժամերու։

Խորին յարգանքներովՙ

Նախագահ Ռամկավար Ազատական կուսակցութեան

Հայկաշէն Ուզունեան

Լառնաքա

***

Մեծագոյն գոհունակութեամբ դիմաւորեցինք Ձեր վերընտրութիւնը։

Հայրենի մեր ժողովուրդին ջախջախիչ մեծամասնութեան ձայներով իրականացած այս վերընտրութիւնը կու գայ հաստատելու այն վստահութիւնը, զոր ներշնչած էք անոր, Ձեր վարած արտաքին թէ ներքին խոհեմ եւ հաւասարակշռուած քաղաքականութեամբ, ինչպէս նաեւՙ հայրենակերտումի ոլորտէն ներս Ձեր արձանագրած լուրջ իրագործումներով։

Այս առիթով, մեր շնորհաւորանքը կը յղենք նորին վսեմութեանդ, իբրեւ ազգընտիր արժանաւոր նախագահը մեր հայրենիքին, մաղթելով, որ մեր ժողովուրդի բոլոր հոսանքները համախմբուին Ձեր շուրջ, որպէսզի բազմապատկուած ուժականութեամբ առաջնորդէք մեր ազգն ու հայրենիքը յառաջիկայ հանգրուանին։

Արեւշատութիւն, կորով եւ ամենայն բարիք կը ցանկանք Ձեզի, պրն նախագահ։

Յարգանօքՙ

Ռամկավար Ազատական Կուսակցութեան

Կեդրոնական Վարչութիւն

***

Մեծարգոյ պրն նախագահ,

Մեծ գոհունակութեամբ ընդունեցինք Ձեր համոզիչ վերընտրութիւնը։

Տասնամեակ մը բոլորած Հայաստանի Հանրապետութիւնը, հակառակ ղարաբաղեան պատերազմի եւ յաջորդող տնտեսական դժուար տարիներուն, հակառակ շրջանի քաղաքական անկայունութեան եւ անոր ունեցած անդրադարձին Հայաստանի ներքաղաքական կեանքէն ներս, այսօր ռամկավարական աւելի կայուն հիմերու վրայ հանրապետութիւնը կը կերտէ իր դժուարին բայց եւ փայլուն ապագանՙ Ձեր խոհեմ եւ հեռատես ղեկավարութեամբ։

Թեքեյան Կեդրոն Հիմնադրամի հիմնադիրները, հոգաբարձուներու խորհուրդը եւ աշխատակազմը, ինչպէս նաեւ Լոնտոնի Թեքեյան խնամակալ մարմնի անդամները կը շնորհաւորեն Ձեր ընտրութիւնը ու կը հաւատան, որ ամբողջական ճիգերով պիտի կարենաք իրականացնել յետագայ հինգ տարիներու Ձեր ընտրական ծրագիրները։

Խորին յարգանքներով

Թեքեյան Կեդրոն Հիմնադրամ

Նախագահՙ Վ. Ուզունեան, Լոնտոն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4