«Չեսս» շախմատային ակադեմիայի առաջին տարեդարձին նվիրված մրցաշարի հերթականՙ 7¬8-րդ տուրերում առաջատարների դերը ստանձնած վրաց շախմատիստները լուրջ կորուստներ ունեցան։ Հատկապես անհաջող էր Վալերիան Գափրինդաշվիլու ելույթը, որն առաջին պարտությունը կրեցՙ զիջելով Գեւորգ Հարությունյանին ու ոչ-ոքի խաղալով Զավեն Անդրեասյանի հետ։ Դավիթ Շենգելիան եւս առաջին անգամ ճաշակեց պարտության դառնությունը։ Նրա նկատմամբ հաղթանակ տարավ Վահագն Խաչատրյանը։ Ճիշտ է, Փաշիկյանի հետ պարտիայում վրաց շախմատիստն իր օգտին մեկ միավոր գրանցեց, որի շնորհիվ պահպանեց առաջատարի դիրքը (6 միավոր)։ Գափրինդաշվիլին ունի 5,5 միավոր։ 5-ական միավոր են վաստակել Լիլիթ Մկրտչյանն ու Դավիթ Հարությունյանը։ Վերջինս հաղթեց Մկրտչյանին եւ Գալոյանին, իր հերթին Մկրտչյանը պարտության մատնեց Դավիթ Պետրոսյանին։ Հաջող խաղաց Տիգրան Պետրոսյանըՙ հաղթելով Գեւորգ Հարությունյանին ու Վահագն Խաչատրյանին։ Պետրոսյանը վաստակել է 4 միավոր։ Նրանից կես միավորով ավելի է վաստակել Արման Փաշիկյանը։