«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2003-03-12 | #48, 2003-03-13 | #49, 2003-03-14


«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԸ» ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Ֆուտբոլի ՀՀ առաջնության մասնակից թիմերի քանակը կրճատվեց եւս մեկով։ Ֆեդերացիայի նախագահին հղած պաշտոնական նամակով «Հայկ ֆուտբոլային ակումբ» փակ բաժնետիրական ընկերության նախագահ Հ. Ջավադյանը տեղեկացրել է, որ «Ակումբը «Լ.¬Արցախ», «Լ.¬Արցախ-2» եւ «Լ.¬Արցախ¬3» թիմերով մասնակցել է առաջնությանը։ Սակայն ակումբը ՀՖՖ-ի գործկոմի անդամ, ինչպես նաեւ բաժնետեր չի հանդիսանում։ Բացի, այդ, սեփական հարկի տակ հանդիպումներն անցկացվում են մեր հայրենիքի այլ քաղաքներումՙ Եղեգնաձորում, Կապանում, որոնք գտնվում են մոտ 200 կմ հեռավորության վրա, ինչի հետեւանքով մեծ գումարներ են ծախսվում, մարզիկները հոգնում եւ ուժասպառ են լինում։ Այդ իսկ պատճառով ակումբի բարձրագույն ղեկավար մարմինը որոշում է կայացրել, որ «Հայկ ֆուտբոլային ակումբ» ՓԲԸ-ի թիմերն այլեւս ՀՖՖ-ի հովանու ներքո անցկացվող առաջնության խաղերին չեն մասնակցելու։ Փոխարենը հնարավորություն ենք տալիս ԼՂՀ ցանկացած ֆուտբոլային թիմին, որը ֆինանսապես ի վիճակի կլինի մասնակցել ՀՖՖ-ի կազմակերպած մրցումներին, օգտվելով մեր կարգավիճակիցՙ մասնակցել առաջնությանը, թեկուզ եւ մեր թիմերի անվան տակ։

Հայտնում ենք, որ ակումբը շարունակելու է Արցախում ֆուտբոլի զարգացման հետ կապված գործունեությունը եւ մասնակցելու է զանազան ընկերական խաղերի ու մրցաշարերի»։

Այսպիսով, բարձրագույն խմբի առաջնության մեկնարկից մեկ ամիս առաջ թիմերի թիվը կրճատվեց, հասավ 8-ի։ Առայժմ պարզ չէՙ առաջնությունը կանցկացվի նախապես հաստատված մրցակարգո՞վ, թե՞ ՀՖՖ-ի գործկոմը կհաստատի նոր մրցակարգ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4