«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2003-03-12 | #48, 2003-03-13 | #49, 2003-03-14


ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Սոցիալական ապահովության փոխնախարար Աշոտ Եսայանը երեկ տեղեկացրեց, որ մանկուց հաշմանդամ երեխաներ են համարվելու նաեւ 16¬18 տարեկան հաշմանդամները։ Այս մասին երեկ համապատասխան որոշում է ընդունել կառավարությունը։ Մինչ այդ մանկուց հաշմանդամ էին համարվում 0¬16 տարեկան երեխաները։ Վերափոխվել են նաեւ նախկին բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները, որոնք դարձել են գործակալություններ։ Հիմնականն այդ մարմինների աշխատակիցների պաշտպանվածության խնդիրն է։ Վերակազմավորումից հետո նրանք դառնում են քաղծառայողներ, որոնք զերծ կլինեն զանազան թելադրանքներից։

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը սահմանել է, որ այդ հանձնաժողովները պարտավոր են վերականգնողական ծրագիր ստեղծել յուրաքանչյուր հաշմանդամի համար։ Խոսքը սայլակների, հենակների, լսողական ու այլ սարքերի անվճար տրամադրման եւ ընդհանրապես հաշմանդամների կյանքի պայմանների բարելավմանն է վերաբերում։

Սոցապ փոխնախարարը հայտնեց, որ Հայաստանում այժմ ապրում են շուրջ 110 հազար հաշմանդամներ, որոնցից 6 հազարը պաշտպանության, ազգային անվտանգության նախարարությունների եւ ոստիկանության հաշվառման մեջ են։ 104 հազարն ընդգրկված են սոցապ նախարարության համակարգում։ Դրանցից 22 հազարն առաջին, 69 հազարըՙ երկրորդ, իսկ 23 հազարըՙ երրորդ խմբի հաշմանդամներ են։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4