«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2003-03-13 | #49, 2003-03-14 | #50, 2003-03-15


ԱՄՆ-Ը ԱԿՏԻՎԱՑՆԵԼՈՒ Է ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ

ԲԱՔՈՒ, 14 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ԱՄՆ-ը մտադիր է ակտիվացնել իր միջնորդական դերակատարությունը եւ աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբին այնպիսի առաջարկությունների մշակման հարցում, որոնք կարող են դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «նոր հիմք» Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնը, Բաքվի սլավոնական համալսարանի դասախոսների եւ ուսանողության հետ հանդիպման ժամանակ։ Ըստ Ուիլսոնի, տվյալ հարցը հանգամանորեն քննարկվել է Վաշինգտոնում ԱՄՆ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։ Ինչպես նշել է դեսպանը, պետքարտուղար Քոլին Փաուելը նախագահներին տեղեկացրել է այն քայլերի մասին, որ նա կձեռնարկի առաջիկա ամիսներին։ Համաձայն Բաքվի «525» թերթի, դեսպանը հույս է հայտնել, որ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ նոր առաջարկները կիրագործվեն երկու երկրների նախագահական ընտրություններից հետո։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4