Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 13-ին հրամանագիր է ստորագրել Վահե Գաբրիելյանին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրըՙ Լոնդոն)։
Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը համատեղության կարգով արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Սերբիայի եւ Մոնտենեգրոյի Հանրապետությունում (նստավայրըՙ Աթենք)։