ԲԱՔՈՒ, 14 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հինգշաբթի Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւըՙ ավարտելով բուժումը Քլիվլենդում, մեկնել է հայրենիք։ Նախագահի մամլո ծառայության հաղորդման մեջ չի պարզաբանվում, թե երբ Հ. Ալիեւը կժամանի Բաքու, գրում է Բաքվի «525» թերթը։ Համաձայն մամլո ծառայության մեկ այլ հաղորդման, այդ նույն օրը Հ. Ալիեւը ժամանել է Լոնդոն։ ANS-ի հաղորդմամբ, ուր վկայակոչվում է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանության մամլո ծառայության ղեկավարը, նախագահը իրեն լավ է զգում։ Նրա ինքնաթիռը Լոնդոնի օդանավակայանում դիմավորել է Լոնդոնում Ադրբեջանի դեսպանը։ Պետության ղեկավարը տեղավորվել է իրեն հատկացված նստավայրում։ Հաղորդվում է, որ ամենամոտ ժամանակներս նա կվերադառնա հայրենիք։