ԹԲԻԼԻՍԻ, 14 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Միջազգային Կարմիր խաչը նախազգուշացնում է, որ հումանիտար իրադրությունը Վրաստանի որոշ շրջաններում նկատելի վատթարացել է, որոշ տեղերում սովի նշաններ կան։ Ինչպես հաղորդում է BBC-ն, Վրաստանում Կարմիր խաչի պատվիրակության ղեկավար Պոլ Կաստելլան այդ անկայուն շրջանների իրավիճակը համեմատել է Կոնգոյի դեմոկրատական հանրապետության իրադրության հետ։ Ըստ ներկայացուցչի, այդ խնդիրները կպահպանվեն, քանի դեռ չեն լուծվել հակամարտությունները Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անջատողականների հետ։