Այսօր 4 հանդիպումներով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2003 թ. խաղարկությունը։ Կկայանան 1/8 եզրափակիչի խաղերը։ Ինչպես հայտնի է, «Լեռնային Արցախը» հրաժարվել է ՀՖՖ-ի հովանու ներքո անցկացվող մրցումներից, այնպես որ այս փուլում տեղի կունենա 7 խաղ։ Տարվա այս ժամանակահատվածում թիմերի թիվ 1 խնդիրը խաղերի անցկացման համար քիչ թե շատ նորմալ խաղադաշտ գտնելն է։ Միանգամից ասենք, որ դա շատ բարդ հարց է, բայց թիմերին հաջողվել է մի կերպ լուծել խնդիրը։ Այսօր Աշտարակում կկայանա երկու հանդիպում։ «Միկա¬2»-ը կհյուրընկալի հանրապետության չեմպիոն ու գավաթակիր «Փյունիկին», իսկ «Դինամո» ՖԱ-ի պայմանական հյուրը կլինի «Միկան»։ Խաղերից մեկը կսկսվի ժամը 14-ին, մյուսըՙ ժամը 16։30-ին։ Արտաշատում «Կոտայք¬2003»-ը կհյուրընկալի «Շիրակին», իսկ Արարատում կմրցեն «Բանանցն» ու «Նորք¬Մարաշը»։ Հաջորդ օրը սեփական հարկի տակ «Արաքսը» կհյուրընկալի «Կիլիկիային»։ «Կոտայք»¬«Փյունիկ¬2» մրցախաղը կկայանա Արտաշատում, իսկ «Լոկոմոտիվն» ու «Դինամո¬2000»-ը մրցավեճի կբռնվեն Արմավիրում։