Զոհերի թվումՙ հայ երիտասարդ
Անապայում սկսվել է քրեական գործի հետաքննություն, որը կարող է դառնալ վերջին ժամանակներում եղածներից ամենախոշորը։ Մի շարք հանցագործություններ եւ ավազակային հարձակումներ կատարելու կասկածանքով ձերբակալվել են Սուպսեղ գյուղի 3 բնակիչներ։ Հետաքննողները կարծում են, որ խումբը գործել է մարզի տարածքում, մոտ 4 տարի, եւ նրանց գործողությունների հետեւանքով սպանվել են հիմնականում դրսից եկած բիզնեսմեններ։ Ամեն ինչ սկսվեց փետրվարին, երբ հայտարարվեց գյուղից անհայտ կորած բնակչի մասին։ Իսկ 1 ամիս անց հետաքննություն վարողները պարզեցին, որ անհայտ կորածըՙ քաղաքացի Ավետիսյանը սպանված է։ Այսօր արդեն բացահայտված է եւս 6 սպանություն։