«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2003-03-14 | #50, 2003-03-15 | #51, 2003-03-18


ՕԳՆԵՑԷ՛Ք ԻՐԱՔԱՀԱՅՈՒԹԵԱՆ

Անտէր մնացած հայ գաղութ մը

Բաղդադից ստացված այս ահազանգը կարիք չունի որեւէ բացատրության։ Պատերազմի անմիջական վտանգը տագնապեցնող է նաեւ իրաքահայության համար, որ զրկված լինելով ազգային կուսակցությունների եւ կազմակերպությունների առաջնորդությունից, բացառապես եկեղեցուն է հառել իր հույսի հայացքը։

Մինչդեռ թեմակալ առաջնորդ Ավագ արք. Ասատուրյանը, ինչպես հաստատում են մեր աղբյուրները, հունվար ամսից ի վեր գտնվում է Մ. Նահանգներում...

Պատերազմի օրը կը մօտենայ եւ Իրաքի մէջ ամէնէն աւելի սարսափ կայ։ Կը վախնանք մեր տունը, տեղը, ընտանիքները կորսնցնելէ։ Ո՞վ մեզի պիտի օգնէ, եթէ պատերազմը սկսի։ Այս բոլորին վրայ յուսահատական է մեզի համար մեր հոգեւոր առաջնորդինՙ Աւագ Սրբազանին բացակայութիւնը։ Կ՚ըսեն որ Ամերիկա կը գտնուի եւ պատերազմը վերջանալէն յետոյ պիտի գայ։ Հովիւը իր հօտին քովը պէտք է ըլլայ, երբ վտանգ կայ։ Ոչ թէ ձգէ ու երթայ։ Ամենայն հայոց կաթողիկոսը պէտք է ստիպէ, որ մեր առաջնորդը այս դժուար օրերուն մեր քովը ըլլայ։ Մայր Աթոռը պէտք է հոգ տանի մեր ժողովուրդին։ Ամբողջ գաղութը այսօր առանց գլուխի մնացեր է։ Օգնական վարդապետն ալ Հայաստան գացեր է։ Ո՞վ տէր պիտի ըլլայ մեզի մեր ցաւին մէջ։ Գաղութը ամբողջ անտէր է։ Օգնեցէ՛ք իրաքահայութեան։

ՍԵՊՈՒՀ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4