Կալուգայի հայ համայնքի եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի 5-րդ միջնակարգ դպրոցի բազայի վրա բացվել է ազգային կրթության կենտրոն եւ կից կիրակնօրյա դպրոց։ Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթի տվյալներով, տվյալ կենտրոնի ստեղծման գլխավոր նպատակն է Կալուգայի մարզի հայ երեխաներին միավորել հանրակրթական մեկ կազմակերպության մեջ, որը կարող է իրականացնել հինավուրց ժողովրդի լեզվական ու մշակութային արժեքների պահպանությունն ապահովող ծրագրեր։