«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2003-03-14 | #50, 2003-03-15 | #51, 2003-03-18


ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԵԿՑԵՑ ՇԵՆԳԵԼԻԱՅԻՆ

Սմբատ Լպուտյանի հիմնադրած շախմատային ակադեմիայում իրենց մրցավեճն ավարտեցին միջազգային մրցաշարի մասնակիցները։ Ինչպես սպասվում էր, հաղթողի կոչումը նվաճեց վրաց շախմատիստ Դավիթ Շենգելիան, որը մրցաշարի ավարտից դեռեւս 2 տուր առաջ գործնականում ապահովել էր առաջին տեղը։ Վերջին երկու տուրերում Դավիթը վաստակեց 1,5 միավոր (հաղթեց Լիլիթ Մկրտչյանին, ոչ-ոքի խաղաց Մահջուբի հետ) եւ 8,5 միավորով արժանացավ հաղթողի համար նախատեսված 200 դոլարին։ Մրցանակային 2-րդ տեղը (150 դոլար) գրավեց Արման Փաշիկյանը (7 միավոր)։ Նա հաղթեց Մահջուբին, ոչ-ոքի խաղաց Գափրինդաշվիլու հետ։ Վերջինս Դավիթ Հարությունյանի հետ վաստակեց 6,5 միավոր։ Լրացուցիչ գործակիցներով 3-րդ տեղը զբաղեցրեց հայ շախմատիստը (100 դոլար), որը ոչ-ոքի ավարտեց պարտիաները Գափրինդաշվիլու եւ Տիգրան Պետրոսյանի հետ։ 6 միավորով 5-րդ տեղը գրավեց եւ 40 դոլարի արժանացավ Գեւորգ Հարությունյանըՙ հաղթելով Զավեն Անդրեասյանին ու Դավիթ Պետրոսյանին։ 6-րդ տեղում Լիլիթ Մկրտչյանն է (5,5 միավոր), որն անհաջող անցկացրեց վերջնագիծըՙ կրելով 3 անընդմեջ պարտություն։ Մյուս մասնակիցների ցուցանիշներն այսպիսին են. Դավիթ Պետրոսյան, Տիգրան Պետրոսյանՙ 5-ական, Մահջուբՙ 4,5, Զավեն Անդրեասյան, Լիլիթ Գալոյանՙ 4-ական, Վահագն Խաչատրյանՙ 3,5։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4