Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի 12-րդ խաղարկությունը։ Ինչպես եւ ենթադրվում էր, 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներում բարձրագույն խմբի թիմերը բացահայտ առավելության հասան մրցակիցների նկատմամբ։ Կայացած 7 հանդիպումներում խփվեց 36 գնդակ, որոնցից միայն մեկն է բաժին ընկնում առաջին խմբի թիմին։ Հաճելի բացառություն կազմեց միայն «Կիլիկիան», որը լուրջ դիմադրություն ցույց տվեց բարձրագույն խմբի նորեկ «Արաքսին»։ Հենց կիլիկիացի Նշան Էրզրումյանն էլ առաջին խմբի թիմի խաղացողներից միակն էր, որ դարձավ գոլի հեղինակ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի (1¬1) եւ այս զույգի հաղթողը կորոշվի թիմերի պատասխան խաղում, որ կկայանա մարտի 20-ին Աշտարակում։ Մյուս 6 զույգերում քառորդ եզրափակիչի ուղեգրերի տերերը գործնականում հայտնի են։ Նշենք, որ «Սպարտակն» արդեն մտել է հաջորդ փուլ առանց խաղադաշտ դուրս գալու, քանի որ նրա մրցակիցըՙ «Արցախը», հրաժարվել է ՀՖՖ-ի հովանու ներքո անցկացվող մրցումներից։
Ամենախոշոր հաշիվը գրանցվեց «Դինամո» ՖԱ¬«Միկա» մրցախաղում, որտեղ ՀՀ կրկնակի գավաթակիրները 10 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Աչքի ընկավ «Միկայի» նորեկ, «Փյունիկի» նախկին խաղացող Արամ Ոսկանյանըՙ խփելով 6 գնդակ։ ՀՀ գավաթի խաղարկություններում Ոսկանյանն արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց։ Մինչ այդ մեկ խաղում առավելագույն թվով գոլեր (5) խփել էր արարատցի Վահե Յաղմուրյանը 1992 թ. «Հաճընի» դարպասը։ Ոսկանյանը հիանալի հնարավորություն ունի գերազանցելու նաեւ մեկ խաղարկության ընթացքում խփած գոլերի թվով Արման Քարամյանի անցյալ տարվա ցուցանիշը (9 գոլ)։
Խաղերի արձանագրություններից
«Միկա-2»¬«Փյունիկ»ՙ 0¬6
Իսա Տրաորե (6), Վախթանգ Հակոբյան (41), Կառլ Լոմբե (44), Վարդան Մինասյան (69ՙ 11 մ), Էդգար Մանուչարյան (77, 89)։
«Բանանց»¬«Նորք-Մարաշ»ՙ 6¬0
Սերգեյ Առաքելյան (12), Արա Հակոբյան (59), Վահե Դավթյան (60), Արամ Սարգսյան (79, 88), Սամվել Մելքոնյան (85)։
«Կոտայք-2003»¬«Շիրակ»ՙ 0¬2
Արտյոմ Հակոբյան (30, 43)։
«Դինամո» ՖԱ¬«Միկա»ՙ 0¬10
Արամ Ոսկանյան (20, 28, 32, 80, 84, 87), Վարդան Թաղարյան (43, ինքնագոլ), Դավիթ Գրիգորյան (48, 57, 89)։
«Արաքս»¬«Կիլիկիա»ՙ 1¬1
0¬1ՙ Նշան Էրզրումյան (72), 1¬1ՙ Սարգիս Մրջումյան (76)։
«Կոտայք»¬«Փյունիկ¬2»ՙ 4¬0
Հայկ Հարությունյան (13), Սարգիս Նազարյան (55ՙ 11 մ), Արմեն Մարկոսյան (77), Սամվել Պետրոսյան (89)։
«Լոկոմոտիվ»¬«Դինամո-2000»ՙ 0¬6
Հարություն Վարդանյան (34), Ռազմիկ Գրիգորյան (51, 58), Տիգրան Գսպեյան (53), Ռոբերտ Սահակյան (62), Արմեն Վարդանյան (67)։